ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել

Քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել
07.06.2025 | 11:47

Վերջերս քննարկվող հարցերից մեկն այն է, որ Փաշինյանը օրակարգ է թելադրում, բոլոր ելույթ ունեցողները ընդդիմությունից լինի, թե ընդհանրապես հակաիշխանական ճամբարից, ցավով հայտնում են, որ Փաշինյանը թելադրում է օրակարգ։

Վերջերս մի հարցազրույց էի նայում, որտեղ հարցազրույց տվողը սկզբում իր լսարանին շատ հիմնավոր համոզում և ապացուցում էր, որ Փաշինյանը քաղաքական դիակ է, որը ճիշտ է։ Իսկ մի քիչ անց հարցազրույցի երկրորդ մասում անգիտակցաբար ասում է, թե դժբախտաբար Փաշինյանն այսօր օրակարգ է թելադրում։ Հիմա հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։

Հարգելիներս, եկեք փոխենք այս մտածությունը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս։

Իսկապես այսօր Փաշինյանն ի վիճակի չի օրակարգ թելադրել։ Ո՞նց կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներով 10, լավագույն դեպքում 15% հեղինակություն ունի, մի մարդ, որ մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պատերազմ է պարտվել, հազարավոր զոհեր է տվել, Հայաստանից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակում է, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ, հենց բյուջեից, և այս բոլորի ղեկավարը ո՞նց կարող է օրակարգ թելադրել:

Ցանկացած հարց, որ Փաշինյանը բարձրացնում է, այդ բարձրացրած հարցը, եթե մենք մի քիչ խորանանք, կտեսնենք, որ ընդամենը Փաշինյանն իրեն թելադրված օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանվում է:

Ինքը այսօր արդարացման գործընթացի մեջ է։ Այսօր Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենախոցելի անձն է, նա մի խնդիր ունի՝ իր իշխանությունը պահել։ Այն, ինչ ինքը ասում, անում է, դա իր պաշտպանությունն է, ոչ թե օրակարգ է թելադրում։ Պարզապես ինքն ընտրել է պաշտպանության հարձակման ձևը։ Սպորտում այսպիսի հասկացողություն կա՝ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, ինքն այդ մեթոդիկան է ընտրել և իր այսպես թվացող հարձակումներում ընդամենը պաշտպանվում է իրեն թելադրված օրակարգից։

Ձեզ ամենավառ օրինակը տամ, եկեղեցու դեմ այս ոտնձգությունը վերցրեք, մի քիչ խորացեք, կտեսնեք, որ օրակարգը այնտեղ թելադրել է Հայոց Հայրապետը իր Բեռնի ելույթում։

Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում Հայաստանի քաղաքացին փողոցում տված իր հարցազրույցներում, իր քննադատություններով, օրակարգ է թելադրում ամեն մի անհատ, որն այսօր հակադրվում է Փաշինյանին, ամեն մի քաղաքական ուժ, որը քննադատում է Փաշինյանին։

Այսօր դուք եք օրակարգ թելադրողը, ինչի՞ եք արժևորում Փաշինյանին, Փաշինյանն այսօր չի կարող օրակարգ թելադրել, իմ տված պատճառներից ելնելով։ Փոխեք այս մտածությունը, եթե իսկապես մենք ուզում ենք պայքարենք ու հաղթենք և շուտ հաղթենք, մենք մեր մտածությունը պետք է փոխենք։ Փաշինյանին տվեք իր իսկական տեղն ու արժեքը, նա կորցրել է ամեն ինչ, նա ձախողել է ամեն ինչ, նա չի կարող օրակարգ թելադրել, նա ընդամենը իր ամբողջ թիմով պաշտպանվում է։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

ԱԳ նախկին նախարար

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ